ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Անհաջող վերջաբան

Անհաջող վերջաբան
01.04.2014 | 12:13

Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատային թագի հավակնորդների մրցաշարը: Առաջին կեսն ավարտելով լավ նոտայով՝ 4,5 միավոր յոթից, Լևոն Արոնյանը, ով մինչև մեկնարկը համարվում էր գլխավորր ֆավորիտը, չափազանց անհաջողակ եղավ երկրորդում՝ պարտություններ կրելով Մամեդյարովից, Անդրեյկինից, Կարյակինից: Արդյունքում հայ գրոսմայստերը մրցաշարն ավարտեց վեցերորդ-յոթերորդը՝ հավաքելով 6,5 միավոր: Միակ մխիթարությունն այն է մնում, որ մրցումային առումով, բացի առաջինից, այս մրցաշարում սկզբունքորեն նույն արժեքն ունեին մնացած բոլոր տեղերը: Մեր գրոսմայստերի պես մրցաշարին անհաջող մասնակցություն ունեցավ նաև մյուս հավանական ֆավորիտը՝ Վլադիմիր Կրամնիկը, իսկ, ինչպես հայտնի է, հաղթեց Վիշվանաթան Անանդը, ով էլ արդեն այս աշնանը ձեռնոց կնետի Մագնուս Կառլսենին, ում հետ պայքարում անցած տարի զիջել էր թագը: Ապագա մրցավայրի տեղը հայտնի կդառնա առաջիկա ամսում: Նշենք նաև, որ չեմպիոնական այս բախումից հետո աշխարհի չեմպիոնության համար մրցամարտերը կանցկացվեն երկու տարին մեկ անգամ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ